Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունն երի հաստատելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա