Նստակյաց աշխատանքը մեծացնում է քաղցկեղի վտանգը կանանց մոտ
Նստակյաց կենսակերպը վտանգավոր է կանանց համար. Ինչքան շատ է կինը նստում, այնքան մեծ է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, 25-64 տարեկան 29000 շվեդուհիների միջև անցկացված հետազոտության սկզբում նրանցից ոչ մեկի մոտ քաղցկեղ չի ախտորոշվել:
Կանայք բաժանվել են երեք խմբի՝ գրասենյակային աշատանք ունեցող կանայք, ովքեր սպորտով չեն զբաղվում, նստակյաց կանայք, ովքեր չեն անտեսում սպորտը և ֆիզիկական աշխատանք կատարող ու սպորտով զբաղվող կանայք: Առաջին խմբի կանանց մոտ 2,4 անգամ ավելի շատ է քաղցկեղ ախտորոշվել, քան երրորդ խմբի կանանց մոտ:
Դեռ նախորդ տարի գիտնականները հայտարարել էին, որ եթե օրական երկու ժամից ավելի եք անցկացրել բազմոցին, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա