Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն դիրքերում վիրավորված զինծառայողին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վերջին շրջանում մամուլում ու համացանցվում շրջանառվող ողնաշարի վիրավորում ստացած զինվորին օգնություն ցուցաբերելու հարցին, ինչպես նաև նրա առողջական վիճակին: Խոսքը վերաբերում է Գևորգ Եղիազարյանին, ով հակառակորդի գնդակից հրազենային վնասվածք է ստացել և արդեն 4 տարի գամված է անկողնուն:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով մեկ անգամ արդեն զինծառայողը արտերկրում բուժման կուրսեր է անցել, սակայն, դա բավարար չի եղել լիարժեք բուժում անցնելու համար:
«Մեր քաղաքացիները ակտիվ դրամահավաք են սկսել Գևորգի բուժման համար պահանջվող գումարը հավաքելու նպատակով: Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած մեր քաղաքացիներին, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ու կառավարության անդամները համաձայնություն ենք տվել մեր աջակցությունը բերելու և այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքի պատճառով Գևորգը հրաշքով է փրկվել և մինչ օրս գամված է անկողնուն: Լիովին վերակագնվելու համար Գևորգին անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան