Ընդամենը 10 հազար դրամ` վետերաններին հոբելյանի առթիվ
ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին կցուցաբերի հասցեական սոցիալական աջակցություն, ինչպես նաև 50 վետերանի կտրամադրվի հանգստյան տան ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 55 վետերանի հոբելյանի առթիվ կտրամադրվի միանվագ սոցիալական աջակցություն՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ:
«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՄՊ վետերանների սոցիալական աջակցության բարելավման ուղղությամբ տարվող ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից և բխում է նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ` նախատեսվող միջոցառումներից, մասնավորապես վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու ու վետերանների առողջության պահպանման և հանգստի կազմակերպման հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ կհատկացվի 6 մլն 500 հազար դրամ: