Հունիսի 7-ին մի շարք համայնքներում կանցկացվեն ավագանու ընտրություններ
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի հունիսի 7-ին տեղի կունենան ավագանու անդամների հերթական ընտրությունները: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 84 մլն դրամ, իսկ Ոստիկանությանը՝ 5 մլն 867 հազար դրամ:
Այս որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նշենք, ոչ գումարը կփոխանցվի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: