Բուդաղյանների փաստաբան. ԱԱԾ-ն որոշ խոսակցությունների ձայնագրություններ կատարել է, որոնք չի ներկայացրել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարանը որոշում էր ընդունել Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի և երկու ազգականի՝ Վիտալի Մուրադյանի, Մանվել Մանիցյանի հեռախոսազանգերը լսելու ու ձայնագրելու մասին:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է, որ գործի նյութերում չկան այդ որոշման կատարումները, այսինքն՝ որոշումն ընդունելու հենց նույն օրն այն ներկայացվել է կատարման, սակայն գործում նյութերը չկան :
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունը որոշ խոսակցությունների ձայնագրություններ կատարել է, որոնք հետո չի ներկայացրել: Տեղեկանք է կազմել, թե իբր տեխնիկական պատճառներով ձայնագրություն չի հաջողվել կատարել: Ի՞նչ տեխնիկական պատճառներ կարող են լինել, հիմա ամեն խանութից կարելի է գնել ձայնագրիչ»:
Ըստ փաստաբանի, ձայնագրություններ եղել են, ուղղակի չեն ցանկանում ներկայացնել, քանի որ այդ խոսակցությունները կարող են գործի հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
«Ակնկալոմ եմ, որ մի օր դատարանը ճիշտ որոշում կկայացնի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք նաև, որ Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ում գործի քննության հետ կապված դեռևս որևէ տեղեկություն չունեն:
Նախորդող հրապարակումներ՝
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը