Փոխնախարարը`Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումների մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գործադիրի նիստերին չի մասնակցում, քանի որ առողջական խնդիրներ ունի:
«Վիրահատություն է անցել, առողջանալուց հետո նա կգա կառավարության նիստին»,- ասաց Վ.Միրումյանը:
Փոխնախարարն անդրադարձավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներին` նշեց, որ գործընթացը շարունակվում է:
«Ստուգումներն ընթացքի մեջ են, և դեռ չեն ավարտվել, երբ որ ավարտվեն, դուք դրա մասին տեղեկատվություն կունենաք»,- ասաց Վ.Միրումյանը: նա:
Հարցին, թե հնարավո՞ր է Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո հրահանգ է իջեցվել դադարեցնել ստուգումները, փոխնախարարը չհամաձայնեց այդ դիտարկմանը. «Բոլոր այն կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են և որևէ կազմակերպության ստուգում անավարտ չի մնում»: