Նիկիտա Սիմոնյան. «Սպարտակում» երբեք ազգային խտրականություն չի եղել»
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, «Սպարտակի» հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հարցազրույցը, որում հայ ֆուտբոլիստը քննադատել է գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին:
«Ես չէի ցանկանա մարզչի ու ֆուտբոլիստների փոխհարաբերությունները քննարկել «թուրք-հայ» մակարդակով: «Սպարտակի» պատմության մեջ երբեք չի եղել մի դեպք, երբ ազգության պատճառով ֆուտբոլիստին խաղադաշտ չմտցնեն: Ես չէի ուզենա հավատալ դրան:
Դա մաքուր քաղաքական հարց է, որը չեմ ուզում քննարկել, չնայած ես նույնպես նրանց թվում եմ եղել, ովքեր նշեցին ցեղասպանության 100-ամյակը:
Ես խաղացել եմ «Սպարտակում», և ողջ կարիերայիս ընթացքում մենք չենք բաժանվել ըստ ազգության: Իմ պրակտիկայում երբեք նման միջադեպ չի եղել»,- նշել է Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան