Ցեղասպանության թանգարան եկած թուրքական պատվիրակությունն արտասվեց «Որբերի սենյակում». Սուրեն Մանուկյան (տեսանյութ)
Ապրիլի 24-ին չորս երկրի նախագահ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան : Նման բան Ցեղասպանության թանգարանն իր պատմության մեջ չեր ունեցել : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ որ ապրիլի 24-ից թանգարանը բաց է բոլոր այցելուների համար:
«Ռուսաստանի նախագահը բավական երկար կանգնեց ու խոսեցինք Մայիսյան հռչակագրի մասին: Ֆրանսիայի նախագահին հետաքրքրեց Մուսա Լեռան հատվածը: Կիպրոսի նախագահին հետաքրքրեց Զմյուռնիայի հատվածը: Սերբիայի նախագահին երկու հատված հետաքրքրեց՝ Կործանվող կայսրությունը և Մուսա լեռան հատվածը»,- պատմեց Ս. Մանուկյանը:
Նա պատմեց, որ թանգարան եկած թուրք լրագրողների պատվիրակությունը նույնիսկ «Որբերի սենյակի» հատվածում եղան և արտասվեցին:
Թանգարանի նյութերի և արտերկրում ցուցադրությունների մասին մանրամասն՝ տեսանյութում: