Խորհրդարանական ընտրություններ. ֆրանսիացի մի խումբ դիտորդներ Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած ֆրանսիացի մի խումբ դիտորդների` Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը քննարվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար եւ բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարեւոր են Արցախում ժողովրդավարության զարգացման համար:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: