Յոհաննես Հան. Թուրքիայի` ԵՄ-ի հավակնությունները բարդանում են Հայոց ցեղասպանության հարցի պատճառով
Թուրքիայի բուռն արձագանքը եվրոպական երկրների նկատմամբ, որոնք 1915 թվականի Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածն անվանում են ցեղասպանություն, կբարդացնի Անկարայի` Եվրոպական միությանը միանալու հավակնությունները, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Անկարայի չափից դուրս կոպիտ արձագանքը կդիտարկվի հունիսին կայանալիք ընտրությունների համատեքստում: Դա կարող է բավականին տարածված լինել երկրի ներսում և բնակչության որոշ շրջանակներում: Սակայն այն, ինչ ինձ անհանգստացնում է, երկարաժամկետ հետևանքներն են»,-ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հանը` ավելացնելով, որ հակաեվրոպական և հակաարևմտյան դիրքորոշման սերմերը ծլում են, ինչն ապագայում ԵՄ-ին ադամակցությունը դարձնում է շատ դժվար:
Հիշեցնենք, որ ապրիլին Եվրոպական խորհրդարանը և Հռոմի պապը 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն անվանեցին, Ավստրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն, իսկ Գերմանիայի նախագահը իր երկրի պատմության մեջ առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց Ցեղասպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան