Հարցազրույցներ 16:13 01/05/2015

«Օղակ» գործողության ականատես բժիշկ Գևորգ Գրիգորյան. Ադրբեջանցիները փորձեցին հայաթափելով գրավել Ղարաբաղը

Panorama.am-ի հարցազրույցն Արցախյան պատերազմի մասնակից, Մասիսի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Գևորգ Գրիգորյանի հետ:

-Դուք «Օղակ» գործողության անմիջական ականատեսներից եք, այդ ամենը սեփական աչքերով տեսել եք Գետաշենում: Կիսվեք հիշողություններով, թե ինչ է իրականում կատարվել այնտեղ:
-Գյուղում տեր ու տիրակալ էին դարձել թուրք ջարդարարները, որոնք, օգտվելով խորհրդային զորքերի թողտվությունից, անարգել թալանում էին, տանում ինչ պատահեր՝ունեցվածք,դրամ,ավտոմեքենա,ընտանի կենդանիներ և զարդեղեն: «Օրենքի պահապանների» մոտ կար ազատամարտիկների, գյուղի ինքնապաշտպանության մարտերի մասնակիցների ազգանուններ, որոնց ցանկանում էին իրենց ճանկը գցել: Այսպես շարունակվեց մի քանի օր, գյուղն աստիճանաբար դատարկվեց, բոլորն աշխատում էին կուտակվել կենտրոնի տներում, հաճախ մի քանի ընտանիքներով միասին` մի հարկի տակ: Բարոյահոգեբանական իրավիճակը ճգնաժամային էր՝ ամենուր մանկան լաց, կանանց կցկտուր բացականչություններ ու հուսահատ հոգոցներ էին լսվում: Բազմաթիվ բնակիչների մոտ նյարդային ցնցումների հետևանքով սկսվել էին դրսևորվել տարբեր ախտաբանական երևույթներ՝զարկերակային ճնշման բարձրացում, սրտի տագնապ, նևրոտիկ ջղաձգություններ և այլն: Բժիշկներս տնից տուն էինք վազում և հնարավորության սահմաններում օգնում նրանց: Լրագրող Վարդան Հովհաննիսյանը ծեծի էր ենթարկվել, և վիրակապել էի նրան: Այն միամիտ մտայնությամբ, թե որպես գյուղի վիրավոր բնակիչ կարող է անարգել նստել ուղղաթիռ և հեռանալ Գետաշենից,նա մոտեցավ հերթի սպասող բնակիչներին: Սակայն անմիջապես աշխուժություն նկատվեց ոհմակի մեջ՝նրան նկատել էին և պատրաստվում էին «դիմավորել»: Վարդանը հետ վերադարձավ գյուղ,սակայն մայիսի 6-ին ձերբակալվեց :Նույն գիշեր գյուղից հեռացան մեր քաջարի ազատամարտիկները, իրենց հետ տանելուվ ամբողջ զենքը:Նրանցից յուրաքանչյուրը մահացու վտանգի կենթարկվեր,եթե ընկներ թուրքերի ձեռքը:Բնակիչները ուսերին առած այն ամենը,ինչը ի վիճակի էին,քայլում էին դեպի թռիչքահրապարակ:Ես մեքենաներից մեկով իջնում էի գյուղամեջ,նստեցնում առավել անօգնականներին ու փոխադրում ուղղաթիռների մոտ:

Մայիսի 7-ին գյուղը գրեթե դատարկվել էր,մի քանիսը կրակի էին տվել իրենց տները,որպեսզի թուրքը չպղծի օջախը, նույն ճակատագրին արժանացավ հիվանդանոցը:Բնակիչների վերջին խմբերից մեկի հետ մենք էլ անցանք թռիչքահրապարակ` պատրաստվելով տուն վերադառնալ: Զինվորականների կեցվածքը պարզապես նողկալի էր՝ստիպում էին մեզ կքանստել ձեռքներս ծոծրակներին դրած, օդ էին կրակում,եթե ուզում էին ուշադրություն հրավիրել, հրում էին ու հայհոյում:Եվ դրանք խորհրդային զինվորներն ու սպաներն էին, որոնք պարզապես օկուպանտների էին նման:


-Ինչի՞ն էր պետք դեռևս խորհրդային Ադրբեջանին հայերին իրենց պատմական բնակության վայրերից տեղհանելը:
-ԽՍՀՄ-ն իրականում արհեստական հիմքերի վրա կառուցված մի հսկա էր, ուր փորձում էին միաձուլել տարբեր մշակույթներ, դավանանքներ, ազգային ավանդույթներ,նիստուկաց ու լեզուներ ունեցող ազգերին: Ներքուստ այնուամենայնիվ պահպանվում էր որոշակի հակակրանք հայի ու թուրքի մեջ, մանավանդ, որ թուրքերի կողմից կազմակերպված ջարդերի վկաները կենդանի էին ու սերնդե սերունդ փոխանցում էին պատմական փաստերը: Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը Ղարաբաղում և Նախիջևանում ոչ միայն հայանպաստ չէր, այլև ընդգծված հայատյաց էր՝պաշտոնները նշանակվում էին միայն Բաքվի գիտությամբ,հայաբնակ գյուղեր տանող ճանապարհներն անցնում էին թուրքաբնակ բնակավայրերի միջով, դպրոցներում խիստ սահմանափակ էր մատուցվում հայկականը և ստեղծված էր այնպիսի մթնոլորտ, որպեսզի տեղի հայ բնակիչը հոգսաշատ լինի հանապազօրյա հացը վաստակելու խնդրով, բայց ոչ հոգևոր վերածնունդով: Դրան, իհարկե, մեծապես օժանդակեց Ստալինի կամայական որոշումը՝ Ղարաբաղը նվիրվեց Ադրբեջանին: Իսկ հայաթափումը այն էր,ինչին միշտ ձգտել են «Մեծ Թուրանի» ջատագովները: Սումգայիթյան ջարդերը և ամենաթողության իրավունքը վերջնականապես ձերբազատեցին թուրքերին, և նրանք փորձեցին վերջնականապես սեփականացնել Ղարաբաղը, սակայն առանց հայերի:

 

-Ադրբեջանական կողմը հաճախ է շահագործում ղարաբաղյան գյուղերի հայաթափման թեման` հանրությանը ապատեղեկացնելով ու այդ իրադարձություններն անվանելով «զինված ջոկատների դեմ պայքար»: Սակայն Ձեզ, չնայած որ պարզապես բժիշկ էիք, ադրբեջանցի օմօնցիները պատանդ են վերցրել, ինչպե՞ս դա կատարվեց:
-Գետաշենի հիվանդանոցի երկարամյա գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանին,Վալերիկ Խաչատրյանին և տողերիս հեղինակին ուղղաթիռ նստելիս ձերբակալեց ռուս զինվորը և հանձնեց թուրքերին:

Եթե պետության ղեկավար Գորբաչովը իրեն թույլ էր տալիս ազգային շարժման մասնակիցներին որակել որպես անջատողականներ և բանդիտներ, միթե՞ դա չէր արձակում Բաքվի ձեռքերի ու գաղափարական մեքենայությունների կապանքները:
Ցանկացած հայ, որը չուներ ղարաբաղյան գրանցում, որակվում էր որպես անձագրային ռեժիմը խախտող անձ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ղարաբաղի տարածքում գտնվող բոլոր հայորդիները ներկայացվում էին որպես «боевик»-ներ, որոնց պետք է ոչնչացնել առանց դատ ու դատաստանի:

Անգամ բժշկի գետաշենցի լինելը նրան իրավունք չտվեց տեղաշարժվել հարազատ գյուղում, ուր մնաց մենք՝Երևանից ժամանած բժիշկներս: Մեզ ձերբակալեցին և ուղարկեցին Գյանջայի բանտ և ազատ արձակվեցինք միայն մեր հանրապետության և միջազգային բազմաթիվ կառույցների միջամտության շնորհիվ, որոնք բողոքում էին բժիշկներին ապօրինի կերպով ազատությունից զրկելու դեմ:

-Ադրբեջանական քարոզչությունը հաճախ փորձում է իրեն ձերբազատել «Օղակի» պատասխանատվությունից` այն դնելով խորհրդային կենտրոնական իշխանությունների ուսերին: Դա այդպե՞ս է ր իրականում:
-Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն «Օղակ» գործողությունից ձեռքերը լվանալ, միևնույն է, բոլորին պարզ է,որ այդ հրեշավոր գաղափարը ջուր էր լցնում հենց Ադրբեջանի ջրաղացին և դրա հոգևոր հայրը իրենց միջավայրից է ծնունդ առել: Հայաթափումը բխում էր նրանց շահերից և այդ միջոցին ապավինելով` փորձում էին շագանակները կրակից հանել ուրիշի ձեռքերով՝ասել է թե Մոսկվայի ձեռքն է կատարողը: Իսկ ովքեր՞էին որսաշների նման կաղկանձում Խորհրդային զորքերի թիկունքում, եթե ոչ արյան ծարավ թուրքերը,որոնք քսաներորդ դարում անգամ անկարող են ձերբազատվել իրեն ավանդական արհեստը համարվող թալանից ու ասպատակությունից:

Երկու բառով պարզաբանել կատարվածը, իհարկե,հնարավոր չէ: Ես իրավունք չեմ վերապահում նկարագրել այն դեպքերը, որոնց ականատեսը իրականում չեմ եղել: Գետաշենում եղել եմ ամիսներ շարունակ, սակայն 1991թ մարտին վերադարձել եմ Երևան, քանի որ ինձ այնտեղ փոխարինեց բժիշկ Վալերի Խաչատրյանը:Կրկին Գետաշենում հայտնվեցի 1991թ մայիսի 3 –ին` անցնելով Շահումյանից ձիավորների խմբի հետ, քանի որ Գետաշենը լիակատար շրջափակման մեջ էր և անգամ խորհրդային ռազմական ուղղաթիռին արգելվեց վայրէջք կատարել Գետաշենում:

«Օղակ» գործողությունն իր գագաթնակետին հասավ ապրիլի 30-ին,երբ խորհրդային զորքերը հրասայլերի և ուղղաթիռների աջակցությամբ գրոհեցին Գետաշենի վրա:Նրանց ետնամասից քարշ էին գալիս թուրք ՕՄՕՆ-ականները,որոնց նպատակը թալանն ու ավարառությունն էր:Գործողությունը ղեկավարում էր գնդապետ Մաշկովը:

Այսքանը ներկայացնում եմ ականատեսների բազմաթիվ վկայությունների հիման վրա, իսկ ես, հայտնվելուվ Գետաշենում, տեսա արդեն հայաթափման ենթակա գյուղը, որը ըստ էության արդեն դատապարտված էր: Կենտրոնում խռնված բնակչություն մի մասը Մարտունաշենից էր, քանի որ այն արդեն թալանված էր ու կրակի տված:Կանգնած էր մի հրասայլ,որը սարսափ տարածելու նպատակ ուներ և պետք է ասել, որ այն իր նպատակին արդեն հասել էր: Բնակիչներն ընկճված էին, բարոյալքված, խուճապահար և անընդհատ սպասում էին նորությունների,ասես հրաշք ակնկալելով՝գուցե իրադրությունը փոխվի և հնարավոր լինի մնալ Գետաշենում: Սակայն ամեն բան որդեն որոշված էր Մոսկվայի վերին ատյաններում՝գյուղը պետք է հայաթափվեր և անցներ Ադրբեջանի իրավասության տակ: Գետաշենի վերին հատվածում վայրէջք էին կատարում ռազմական ուղղաթիռները և բնակչությանը մաս առ մաս տեղափոխում Ստեփանակերտ:Թռիչքահրապարակը շրջապատված էր զորքով, այս ու այն կողմ քաղցած շնագայլերի նման վազվզում էին թուրք ՕՄՕՆ-ականները, ոստիկանները,դատախազության աշխատակիցները,որոնց ձեռքերին ցուցակներ էին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}