Դրամը կրկին արժեզրկվել է. «ՀԺ»
«Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել 1479 դրամ 25 լումայով:
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն՝ այս ընթացքում դրամը արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ է։ Թերևս, կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր հյուրերի այցելությունը Հայաստան չի թողել այն ազդեցությունը, որը սպասվում էր: Իսկ սպասվում էր, որ այդ այցերի արդյունքում արտարժույթի ներհոսք կլինի, ինչը կհանգեցնի դրամի արժևորմանը: Մյուս կողմից, սակայն, մասնագետների կարծիքով, արձանագրվող արժեզրկումը շուտով կդադարի և դրամի փոխարժեքը առաջիկայում կկայունանա»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները