Կոալիցիայի մաս կազմելու խոսակցություն չկա. Հ. Յ. Դաշնակցություն
Իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին խոսակցություններ չկան: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հերքելով տարածված տեղեկությունները:
«Կոալիցիայի մաս կազմելու խոսակցություն չկա: Ես ամեն անգամ ստիպված եմ հերքել այդ տեղեկությունները: Նման բան չկա, հազար անգամ ենք ասել», -ասաց Մինասյանը:
Նժշենք, որ այսօր «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն, կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: ՀՀԿ-ն պատրաստ է ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: Սակայն ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ: