Նարինե Գրիգորյանը ղարաբաղյան պատերազմի մասին ներկայացում է բեմադրելու
Դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական ներկայացում է անելու:
«Շատ էի ուզում Ղարաբաղի պատերազմի մասին վավերագրական ներկայացում անել: Արդեն սկսել էինք հարցազրույցները: Մի օր Գերմանիայից նամակ եմ ստանում, որտեղ նշված էր, որ «Երեխաները պատերազմի ժամանակ» ֆորում են անելու, ցանկանում են, որ Հայաստանը ղարաբաղյան պատերազմի մասին անի: Ճիշտ նշանակետին դիպան»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նարինե Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ Զառա Նալբանդյանն արդեն գրում է պիեսը, հարցազրույցներն արված են:
«Գործը սկսելուց առաջ չէի պատկերացում, որ այդ աստիճան հետաքրքիր է, որ այդ թեման այդքան կուտակված է ժողովրդի մեջ: Այդ տարիներին մենք երեխաների էինք, մեր վերաբերմունքը պատերազմին այդքան ահավոր չէր, քանի որ երեխաներն այլ կերպ են նայում, բայց իրենց անմիջական ու անկեղծ հայացքի շնորհիվ զգում ես այդ ամբողջ ահը»,- աաց բեմադրիչը:
Ն. Գրիգորյանը նաև նշեց, որ երկրորդ ներկայացումն էլ ունի՝ «Հովնանի մարգարեությունը» Աստվածաշնչից: «Ցյուրիխի պատվերն է: Բեմանկարիչը Ցյուրիխից է, այնտեղից էլ են գալու դիտելու»,- նշեց բեմադրիչը:
Դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանի խոսքով, երկու աշխատանքին էլ մեծ պատասխանատվությամբ է վերաբերում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին