Նեպալում ԵՄ երկրների մոտ հազար քաղաքացի անհայտ կորած է
Նեպալում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ռենշե Տերինկը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով մահացել է ԵՄ երկրների 12 քաղաքացի, ևս հազար մարդ համարվում է անհետ կորած:
«Մենք չգիտենք, թե ուր են նրանք, կամ որտեղ կարող են լինել»,-ասել է Տերինկը լրագրողներին:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, անհետ կորածները հիմնականում Լանգտանգ ու Լուկլա շրջաններ այցելած զբոսաշրջիկներ են եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին տեղի ունեցած երկրաշարժը ամենաուժգինն էր վերջին 80 տարվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 6204-ի:
Նախորդող հրապարակումներ՝
«Ինչպես տեսնում եք, նա հիվանդանոցում չէ». հրաշքով ողջ մնացած նեպալցի փոքրիկի մասին
Հրաշք Նեպալում. 4 ամսական երեխան կենդանի է մնացել ավերակների տակ (լուսանկարներ)
Նեպալում դեռահասին կենդանի են գտել 5 օր ավերակների տակ մնալուց հետո
Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան
Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո կտրամադրի Նեպալին