Սաբինա Ֆրեյզեր. ԼՂ հակամարտության գոտում առկա է «պատահական պատերազմ»-ի վերսկսման վտանգը
ԼՂ հակամարտության գոտում առկա է «պատահական պատերազմ»-ի վերսկսման վտանգը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել«Atlantic Council» հետազոտական կազմակերպության Տրանսատլանտյան ծրագրի ավագ փորձագետ Սաբինա Ֆրեյզերը:
«Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը և Հայաստանը պլանավորում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում, սակայն ես մտագոհված եմ, որ վերջին 12-18 ամիսների ընթացքում տեղի ունեցած դարձությությունների հետևանքով «պատահական պատերազմ»-ի վերսկսման վտանգը շարունակում է աճել: Տոտալ պատերազմին այս անցումը կարող է ընթանալ առանց տարածաշրջանային մյուս տերությունների համաձայնության»,- նշել է Սաբինա Ֆրեյզերը:
Ըստ փորձագետի վերջին շրջանում գրանցված սահմանային միջադեպերը մտահոգությունների տեղիք են տալիս: Ինչ վերաբերում է գրանցված զոհերին , ապա Սաբինա Ֆրեյզերի խոսքերով, հակամարտող կողմների տրամադրած իրարամերժ տեղեկատվության, ինչպես նաև ԵԱՀԿ Մոնիտորինգային խնբի անդամների փոքր քանակի փատճառով «դժվար է պարզել զոհվածների ստույգ քանակությունը»:
«Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ կողմերի փոխատարձ վստահությունը, որն անհրաժեշտ է կոմպրոմիսային որոշում ընդունելու համար, 1994 թ.-ից հետո գտնվում է ամենացածր մակարդակի վրա»,- նշել է Սաբինա Ֆրեյզերը` հավելելով` որ բանակցությունների համար հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքները «խաթարվել են Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության բարձրացման հնարավորությանը, փորձագետը շեշտել է, որ պաշտոնական Անկարան այս պահին ԵԱՀԿ ՄԽ-ում չունի պաշտոնական դերակատարում:
Ըստ Սաբինա Ֆրեյզերի` չնայած ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում առկա որոշակի ջերմության, ՌԴ-ն շահագրգռված չէ այս գործընթացում Անկարայի դերակարման բարձրացմամբ:
Փորձագետը առանձահատուկ կերպով կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբում աշխատելու ժամանակ Լեռնային Ղարաբաղ իր այցելությունը` նշելով , որ հիմնախնդրի էությունը հասկանալու համար շատ կարևոր է այցելել տարածաշրջան և «լսել սովորական մարդկանց»: