Սիսի կաթողիկոսությունը կհաջողվի վերադարձնել. Արա Պապյան (տեսանյութ)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սպասել է մինչև Ցեղասպանության 100-ամյակը և դրանից հետո որոշել բարձրացնել Սիսի Կաթողիկոսության վերադարձի հարցը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը: Նրա խոսքով, Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը այս պահին բարձրաձայնելը ճիշտ որոշում է, իսկ վերադարձնելու հնարավորությունը` մեծ:
«Ամենայն հավանականությամբ կհաջողվի վերադարձնել Սիսի Կաթողիկոսությունը, քանի որ իրավական փաթեթն ամբողջությամբ կա։ Սակայն հարցը հնարավոր է լուծում չստանա թուրքական դատարաններում և տեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -հավելեց Պապյանը:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում հարցի ապագային, ապա Պապյանի խոսքով, եվրոպական դատարանը Ցեղասպանությանը չի կարող հղում անել և կարող է ճանաչել իրավաբանական անձի` ունեցվածքից ապօրինի զրկվելու հանգամանքը: «Դա կարևոր է այն առումով, որ արդարության վերականգնմանն ուղղված քայլ է։ Հնարավոր է, դա նախադեպ դառնա այն բանի համար, որ Սիսի Կաթողիկոսությունը կարողանա վերադարձնել նաև մյուս եկեղեցիները»,- կարծիք հայտնեց Արա Պապյանը։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանը պատրաստվում է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնել՝ պահանջելով վերադարձնել Սիսի նստավայրը:
Նախորդող հրապարակում`
Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացնում Թուրքիայի ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան