Հայոց ցեղասպանությունը նման է Արարատ լեռանը, հնարավոր չէ անտեսել կամ թաքցնել. Թոմաս դե Վաալ
Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում «կայուն անկայունության» փուլում, երբ խաղաղության հասնելու հնարավորությունը շատ փոքր է այսօր, փոխարենը տարեցտարի ավելանում է պատերազմի վերսկսման հավանականությունը: Այս մասին reddit.com կայքի առցանց հարցազրույցում նշել է Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահամանին աճող լարվածությանը:
«Երբ այցելում եք Հայաստան անհնար է չնկատել Արարատը լեռը, որը իր տեսքով գրավում է հորիզոնը: Ամպամած կամ մշուշոտ օրերին այն կրկին տեսանելի է և իր տեղում: Ես հասկացել եմ, որ Հայոց ցեղասպանությունը նման է Արարատ լեռանը, ոչ մի կերպ հնարավոր չէ եղելությունը թաքցնել կամ անտեսել»,- խոսելով Հայոց ցեղասպանության մասին ընդգծել է Դե Վաալը:
Փորձագետի խոսքով՝ Թուրքիան Հայաստանին չի ընդունում որպես սպառնալիք կամ թշնամի և նրա ռազմավարական շահերի մեջ չի մտել Ղարաբաղյան համակարտության մեջ ներքաշվելը: Թուրքիան միշտ խնդիր է ունեցել մասնակից լինել Հարավկովկասյան գործընթացներին՝ մի ձեռքով Ադրբեջանի համար ռազմական խորհրդատուի դերում լինելով, Հայաստանին ցորեն մատակարարել և այդ ընթացքում պահել կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ: