Աշխատանքի օրն է. «Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է»
Այսօր աշխարհի ավելի քան 140 երկրում նշվում է Աշխատանքի օրը: 1886 թվականին, Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշել է միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար, իսկ դա սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Այդպիսով, Կոնգրեսը որոշել է նաև, որ կլինի մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: 20-րդ դարի սկզբին շարժումը տեղափոխվել է Ռուսաստան: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր երկրներում տոնը նշում էին մեծ շուքով, հանդիսություններով:
Հայաստանը Աշխատանքի օրը նշում է սկսած 2005 թվականից: Հայտարարված է ոչ աշխատանքային:
«Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության»,- ասել է գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
Գերմանացի փիլիսոփա Էնգելսն էլ համոզված է եղե. «Աշխատանք… ողջ մարդկային կյանքի առաջին հիմնական պայմանն է, և ընդսմին այն աստիճանի, որ մենք որոշ իմաստով պետք է ասենք. աշխատանքն ստեղծել է իրեն իսկ մարդուն»: