Ռուս վերլուծաբան. «Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միասին լինեն ԵՏՄ կազմում». «Ժամանակ»
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սոբյանինը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին ոչ ներքին ոչ էլ արտաքին քաղաքական հանգամանքներ չի տեսնում, որոնք կարող են նպաստել Ղարաբաղյան լայնածավալ պատերազմի վերսկսման:
Ըստ նրա` Ադրբեջանի կողմից տնտեսական խնդիրներով պայմանավորված պատերազմի վերսկսման մասին լուրերը ընդամենը քաղաքագետների սադրանքներ են: Իսկ կարգավորման մասով էլ փորձագետը նշել է, որ դա հնարավոր կլինի, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինեն ԵՏՄ կազմում, իսկ որ Ադրբեջանը կլինի ԵՏՄ կազմում, ըստ քաղաքագետի, մոտ 2-2.5 տարվա խնդիր է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին