ՀԷՑ-ի վաճառքի պայմանագիրը շուտով կնախաստորագրվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 9-ից 10-ը, ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է նախաստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը` ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագիրը: Սակայն գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան երկրորդ կեսից ոչ շուտ:
Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը ցանկանում է, որ ինքը կապ չունենա էլէներգիայի սակագնի բարձրացման հետ, և հանրության մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նոր սեփականատերը եկավ և թանկացրեց «լույսի գինը»:
Այսինքն՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի և այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի, երբ արդեն էլէներգիայի նոր սակագները կիրառության մեջ մտած կլինեն: