Ավետիսյանների տուն կարող են մուտք գործել նախաքննական մարմնի գիտությամբ և թույլտվությամբ. ՔԿ
Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության վայրը` Ավետիսյանների տունը, շարունակում է մնալ նախաքննական մարմնի իրավասության ներքո: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Դեպքի վայրը շարունակում է մնալ կնքված, հերթապահությունը շարունակվում է, ուղղակի բանալիներն են հանձնել Ավետիսյանների հարազատներին: Այդ տուն կարող են մուտք գործել միայն նախաքննական մարմնի գիտությամբ և թույլտվությամբ», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ`
Գյումրիի սպանության գործ. «Եթե մեր իրավապահները նորմալ գործեին, ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չէինք լինի»
Օլեգ Լեբեդև. Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում
Փաստաբան. Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում
Գյումրիի սպանության գործ. Այս պահին ձեռք բերված եզրակացությաններով՝ Պերմյակովը դեպքի վայրում մենակ է եղել
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են գլխավոր դատախազին. «Որոշակի առումով համարում ենք արդյունավետ»
Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան