Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար: