Դիետաներ. Նիհարում ենք արագ և առանց վնասի
Ավելորդ քաշից ազատվելու հարցը շատերին է անհանգստացնում: Ցանկանալով արագ և արդյունավետ նիհարել, կանայք դիմում են տարբեր միջոցների: Առաջարկում ենք դիետաներ մասնագետների կողմից, որոնք էֆեկտիվ են և կօգնեն Ձեզ նվազեցնել ավելորդ կիլոգրամները:
Ամառային դիետա
1. Մրգային օր – Ամբողջ օրվա ընթացքում կերեք տարբեր մրգեր, բացառությամբ՝ բանանի:
2. Բանջարեղենային օր– Օր երկրորդ. Կերեք միայն բանջարեղեն: Այդ օրը կարող եք ուտել նաև բանջարեղենով պատրաստված սուպեր:
3. Բանջարեղեն+մրգեր: Երրորդ օրը կերեք ցանկացած տեսակի բանջարեղեն և միրգ: Սակայն չպետք է ուտել բանան, բանջարեղենից պատրաստված սուպեր, ինչպես նաև պետք է զերծ մնալ հյութերի օգտագործումից:
4. Բանան+յոգուրտ: Չորրորդ օրը պետք է ուտեք բանան, քանի որ ձեր օրգանիզմն ունի հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 8 բանան, խմել 8 բաժակ ոչ յուղոտ կաթ և օգտագործել ցածր յուղայնությամբ յոգուրտ:
5. Միս+ բանջարեղեն: Հինգերորդ օրը ձեր սննդակարգում պետք է լինեն միսը, հավն ու թարմ բանջարեղենը: Միսը կարելի է փոխարինել ձկնամթերքով: Նույնը կրկնեք նաև վերցերորդ և յոթերորդ օրերին:
Օգտակար դիետաներից մեկը հնդկաձավարի դիետան է: Այն տևում է մեկ շաբաթ, որի ընթացքում օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից և մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից:
1 բաժակ հնդկաձավարին ավելացրեք 2-2.5 լիտր եռացրած ջուր և թողեք, որ գիշերը մնա: Առավոտյան թափեք ավելորդ ջուրը: Դիետայի ընթացքում կարող եք ուտել այնքան հնդկաձավար, որքան կցանկանաք: Կարելի է խմել կեֆիր, բայց օրական մեկ լիտրից ոչ ավելի: Եթե սովին այլևս չեք դիմանում, կարող եք որևէ միրգ ուտել, ինչպես նաև խորհուրդ է տրվում վարունգը: Անպայման օրվա ընթացքում առնվազն երկու լիտր հեղուկ խմեք:
Այս երկու դիետայից կարող եք պարբերաբար օգտվել: