Արմեն Ջիգարխանյանի ձայնը մոսկովյան մետրոյում
Մոսկովյան մետրոյի ծննդյան տոնի առթիվ 24 հայտնի արտիստներ մայիսին կհայտարարեն մետրոյի կայարանների անունները:
«Կոմոսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ նման ակցիա անցկացվում է ոչ առաջին անգամ:
Դատելով ուղևորների ժպիտներից, դա նրանց դուր է գալիս: Հայտնի դերասանները, երգիչները, հաղորդավարները, երաժիշտները ողջ ամսվա ընթացքում կշնորհավորեն հյուրերին՝ մետրոպոլիտենի 80-ամյակի առթիվ, ինչպես նաև կհայտարարեն կայարանների անունները ու հիշեցնում, որ պետք է քաղաքավարի լինել:
Հայտնի արտիստների թվում են նաև դերասան Արմեն Ջիգարխանյանը, Եկատերինա Անդրեևան, Դմիտրի Գուբերնիևը, Վալերիան, Դմիտրի Մալիկովը, Լոլիտան, Ստաս Միայլովը, Անժելիկա Վարումը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան