Դիմակներ վարունգով և լոլիկով
Պարզվում է՝ լոլիկը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սնունդ, այլև դրանից դեմքի սնուցող դիմակ պատրաստել: Լոլիկում օգտակար վիտամինները բավական շատ են: Մասնագետներն առաջարկում են լոլիկից պատրաստված դիմակ նորմալ և չոր մաշկի համար:
Նորմալ մաշկի համար. Լոլիկն օղակաձև կտրեք և հավասարաչափ դրեք դեմքին ու պարանոցին: Դեմքը թանզիվով (марля) ծածկեք և դիմակը թողեք 5-10 րոպե: Դրանից հետո դեմքը ջրով ցողեք և սնուցող կրեմ քսեք:
Չոր մաշկի համար. Կես լոլիկը հարիչով մանրացրեք, ավելացրեք ձվի դեղնուց և մի քանի կաթիլ զեյթունի ձեթ: Լավ խառնեք: Դիմակը քսեք մաքուր դեմքին, իսկ 10 րոպե անց սառը ջրով լվացեք:
Վարունգի դիմակ
Վարունգի դիմակը օգտագործվում է մաշկի բոլոր տեսակների համար: Քերիչով անցկացրեք վարունգը, ապա 2 թեյի գդալ վարունգի հյութին խառնեք 1 ձվի սպիտակուց: Դիմակը քսեք դեմքին, 20 րոպե թողնելուց հետո լվացեք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա