Օզբիլիսը տուգանվել է, իսկ Յակինը ցավում է կատարվածի համար
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը տխրել է, որ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հիմնական կազմում իր չհայտնվելը կապում է ռասսայական ատելության հետ: Թուրքական ծագմամբ շվեյցարացի մասնագետը լիովին հերքել է այդ կարծիքը՝ վստահեցնելով, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կազմում չի հայտնվում միայն մարզական դրդապատճառներով: Բացի այդ, ըստ Յակինի, ակումբի ղեկավարությունը տուգանել է Օզբիլիսին նման ենթադրությունների համար:
«Ես շատ եմ ցավում այդ միջադեպի համար,- Յակինի խոսքերը մեջբերել է «Blick»-ը:- Լիովին մերժում եմ մեղադրանքը: Այդ բառերն ինձ ցավեցնում ու տխրեցնում են: Այն, որ խաղացողը նման կերպ է մեկնաբանում զուտ մարզական որոշումը, ոչ մի հանգամանքում չէի կարող պատկերացնել: Օզբիլիսը հրապարակայնորեն ներողություն է խնդրել, ակումբը տուգանել է նրան, և այս հարցն ինձ համար փակված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան