ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը
Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը, այսինքն` ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 72 039-ը: Այս մասին ընտրությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նա նշեց, որ ընտրական օրվա ողջ ընթացքում ընտրատարածքները չեն ստացել գրավոր դիմում-բողոքներ. «Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 3 դիմում, որոնցից երկուսի խնդիրը լուծվել է հօգուտ դիմողի, իսկ 1-ը դեռ ընթացքի մեջ է»: