Բեյրութում կբացվի ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում կբացվի «Ազգի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Այն կազմակերպել է Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական կոմիտեն, «Նոյան տապան» ցուցասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արայջիի հովանու ներքո: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում