Վենետիկի բիենալե. «Հայկական տաղավարը ներկայացնելու է հայկական մշակույթն իր ամբողջ պատկերով»
Վենետիկի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի բացումը կայանալու է վաղը: Հայկական տաղավարը տեղադրված է Սուրբ Ղազար կղզում, կոչվում «Հայություն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ հայկական տաղավարում ներգրավված է 18 արվեստագետ աշխարհի տարբեր երկրներից, նաև Հայաստանից:
Նախարարի խոսքով, հայկական տաղավարը ներկայացնելու է հայկական մշակույթն իր ամբողջ պատկերով: Տաղավարի բացմանը, Հ. Պողոսյանի խոսքով, ներկա են գտնվելու բազմաթիվ մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից:
«Վենետիկի բիենալեն հայ մշակույթի միջազգային ճանաչելիության կարևորագույն հարթակներից է»,- ասաց նախարար Հ. Պողոսյանը:
Նշենք, որ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեն շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը: