Դավութօղլուն քննադատել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում այդ երկրում ապրող թուրքերի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, որով Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղահանումը որակվում է Ցեղասպանություն: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նա ասել է թե Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ բաց էր Հայաստանի հետ հաշտեցման հարցի շուրջ քննարկումների համար:
«Եթե նրանք, ովքեր չեն նայում իրենց սեփական պատմությանը ու փորձում են մեզ դասեր տալ, մենք նրանց ասում ենք շատ պարզ և հստակ: Մենք երբեք մեր պատմությունը, պատիվը քննարկման առարկան չենք դարձնի»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուն խիստ քննադատել է նաև խորհրդարանականների այն նախաձեռնությունը, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանություն առարկան դասավանդել դպրոցներում, որպեսզի բարձրացնեն էթնիկ թուրք երեխաներին ինտեգրումը:
«Ոչ ոք չի կարող մեր երեխաներին սովորեցնել մի ծրագրով, որը վարկաբեկում է մեր պատմությունը»,-ասել է նա: