Հայաստանի աշակերտները հնարավորություն ունեն մասնակցելու «Վոլֆրամի» ամառային ճամբարին
«Վոլֆրամ Ռիսըրչ» ընկերությունը (Wolfram Research), «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում են «Վոլֆրամի» երկու ամառային ծրագրերի՝ մաթեմատիկայի ամառային ճամբարի և Վոլֆրամի տեխնոլոգիական նորարարությունների ամառային ճամբարի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում են «Այբ» կրթական հիմնադրամաի մամուլի ծառայությունից:
Երկու լավագույն հայ աշակերտներին «Վոլֆրամ» ընկերությունը և «Այբ» կրթական հիմնադրամը կտրամադրեն ամբողջական կրթաթոշակ, որը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան):
Երկու ճամբարներն էլ կազմակերպվելու են 2015 թ.-ի հուլիսի 5-17-ը ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի մոտ գտնվող Բենթլի համալսարանում:
Ճամբարներում ընդգրկվելու համար կարող են դիմել ավագ դպրոցների` 2015 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ 18 տարեկանը չբոլորած աշակերտները, ովքեր ունեն խորացված գիտելիքներ մաթեմատիկայից և լավ են տիրապետում բանավոր և գրավոր անգլերենին:
Ծրագրի դիմելու համար հետևեք այս հղմանը:
2014 թ.-ին առաջին անգամ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ, հուլիսի 6-18-ը Հայաստանից ամառային ճամբար են մեկնել Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Մարտիրոսյանը և «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Էդուարդ Միհրանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա