ՌԴ պատվիրակության անդամը կոչ է արել ՄԱԿ-ին ընդունել Արցախի ընտրություները
Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են երկրի թարմացված Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին, ինչպես նաև միջազգային պահանջներին: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ընտրությունների դիտարկման համար Արցախ մեկնած ՌԴ պատվիրակության անդամ, քաղաքագետ, «Яблоко» խմբակցության անդամ Վիկտոր Շեյնիսը:
Ըստ նրա՝ Արցախի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հավասար քաղաքական մրցակցության պայմաններում:
«Ընտրական ամբողջ գործընթացը անցել է թափանցիկ, տեղամասերում ուժեղացված պայքար կար ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման դեմ, դիտորդներին, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչներին տրվել են ընտրական գործընթացները լուսաբանելու և դրանց հետևելու լայն հնարավորություններ»,-ասել է Վ. Շեյնիսը:
Անդրադառնալով ձայների հաշվարկի գործընթացին, նա ընդգծել է, որ անցել է թափանցիկ, սակայն եղել են տեխնիկական փոքրիկ խնդիրներ, որոնք ընտրական հանձնաժողովի կողմից անմիջապես լուծվել են տեղում:
Նաև ասել է, որ ՌԴ-ն ընդունում է, լեգիտիմ և ԼՂՀ ԸՕ ու միջազգային ստանդարտներին լիովին համապատասխան է ճանաչում մայիսի 3-ին կայացած Արցախի խորհրդարանական ընտրությունները:
«ՌԴ պատվիրակությունը կարևորում է այս ընտրությունները նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման տեսանկյունից»,-նշել է ՌԴ պատվիրակության անդամը և կոչ արեց ՄԱԿ-ին ընդունել նախօրեին Արցախում տեղի ունեցած այս ընտրություները:
Նախորդող հրապարակումներ՝
Տարածաշրջանի շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն արցախյան ընտրություններից. Հովհաննես Սահակյան
Արցախը կարողանում է և սահմանները պաշտպանել, և նման մակարդակի ընտրություններ կազմակերպել. Ռուստամյան
«Արցախի ընտրությունները գերազանցել են շատ եվրոպական երկրներում տեղի ունեցող ընտրություններին»
Բարձր մակարդակով անցկացված ընտրություններ էին. Ա. Արզումանյան
Շարմազանով. Արցախում ընտրությունները լիովին համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը
Արցախում կայացած ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է. պատգամավոր
Զիմբաբվեցի լրագրող. Արցախում ամեն բան աննկարագրելի գեղեցիկ է
Ավստրիայի Վերին պալատի անդամն Արցախի խորհրդարանական ընտրությունները համեմատել է առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ
«Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից». Արցախի նախկին նախագահ
Մենք իշխանություններին չենք վստահում. Արցախում ընդդիմադիր կուսակցության ղեկավար
Վ.Բալասանյան. Արցախում ընտրությունները նորմալ են ընթանում
Արա Հարությունյան. Այս ընտրություններն ավելի շատ պետք են մեզ ու մեր ժողովրդին
Արցախն այսպիսի ընտրություններով ֆիքսում է տարբերությունը դիկտատորական Ադրբեջանից. Շավարշ Քոչարյան
Աշոտ Ղուլյանը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի
Արցախում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արցախում վաղը կայանալիք ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ են ժամանել դիտորդներ Եվրոպայից և ԱՄՆ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան