Անթալիայի հյուրանոցներից մեկում մի քանի տասնյակ մարդ է թունավորվել
Անթալիայի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ Hestia Resort & Spa-ում չորս տասնյակ մարդ է թունավորվել: Գազից թունավորման ախտանշաններով նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից 11-ը զբոսաշրջիկներ են: Գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Թունավորումը տեղի է ունեցել լողավազանի ախտահանման համակարգի անսարքության հետևանքով: Քլորը թթվի հետ քիմիական ռեակցիայի մեջ է մտել, ինչի հետևանքով թունավոր գազ է անջատվել, որն էլ տարածվել է ողջ շենքով մեկ: Դեպքի վայրում եղել են փրկարարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա