Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի վրա հրթիռակոծություններն ու զինված բախումները
Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի վրա հրթիռակոծություններն ու զինված բախումները, տեղեկացնում է տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը: Անապահով վիճակին զուգահեռ հալեպահայությունը մեծ դժվարությունների առաջ է կանգնել. տնտեսական աճի անկումը, գործազրկությունն ու սիրիական արժույթի անկումը հատկապես բազմանդամ ընտանիքներում ծանր վիճակ է առաջացրել:
Էլեկտրականության, ջրի և ինտերնետային ծառայությունների անջատումը ավելի քան 40 օր է, ինչ դժվարացրել են հալեպահայության առօրյան:
«Այս ամենով հանդերձ դժվար պայմանների մեջ միությունները շարունակում են գործել, համախմբել հայ երիտասարդությանը, որը նույն պատրաստակամությամբ և բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել», -գրում է թերթը:
Նախորդող հրապարակումներ՝
Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու որոշում հայ համայնքում դեռ չի կայացվել. Ֆիրդուս Զաքարյան
Սիրիահայերի մասին Զուրաբյանի առաջարկը ԱԺ նախագահը անպատասխան թողեց (տեսանյութ)
Սիրիահայի մտորումներ. Ինչպես դուրս գալ Հալեպից
Հալեպի ազգային իշխանությունները դեռ չեն որոշել սիրիահայ երեխաներին Հայաստան ուղարկել