Բրյուսելի քաղաքապետը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետ Յուվեն Մայերը քաղաքապետարանի խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է բելգիական «RTBF» հեռուստալիքը:
«Հիմա ժամանակն է հարգանքի տուրք մատուցել»,- իր խոսքում նշել է քաղաքապետը` կոչ անելով քաղաքային իշխանությունների մյուս ներկայացուցիչներին ևս իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդվում է` քաղաքապետի այս քայլը խորհրդանշական էր այն բանից հետո, երբ Բելգիայում բանավեճ սկսվեց հիշատակի միջոցառումներից թուրքական ծագումով պատգամավորների բացակայելու հետ կապված: