Փորձագետներ. Արցախում ընտրությունները մրցակցային էին ու եվրոպական չափանիշներին համապատասխան (Տեսանյութ)
ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, եվրոպական չափանիշներին համապատասխան, զգալի քայլ առաջ ժողովրդավարական զարգացման առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին Հայացք կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետներ Աննա Կարապետյանը և Լիանա Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքում խոշոր խախտումներ չարձանագրվեցին, նույնիսկ պարտված ուժերը հայտարարեցին, որ ընտրությունները թափանցիկ էին ու արդար, եղել են տեխնիկական խախտումներ, որոնք արդյունքների վրա չեն ազդել: Ընդդիմության կողմից նման գնահատականը վկայում է այն մասին, որ Արցախում քաղաքական մշակույթն ու ժողովրդավարությունը բավականին բարձր մակարդակի վրա են գտնում»,-ասաց Աննա Կարապետյանը:
Նրա դիտարկմամբ, ԱԺ անցած հինգ ուժերի ունեցած գաղափարական հենքից դատելով ԼՂՀ ԱԺ-ն լինելու է պրոֆեսիոնալ խորհրդարան. «Այս ընտրություններն առաջին հերթին անցկացվում էին հենց ԼՂՀ ժողովրդի համար, ոչ թե դիտորդների»:
Լիաննա Հովհաննիսյանն էլ նկատեց, որ միջազգային հանրությունը ոչ թե չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները, այլ դրանք որպես ԼՂ կարգավիճակի վրա ազդող գործոն. «Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ երկրում քաղաքական մշակույթը, ի տարբերություն Արցախի, հետընթաց է ապրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
ԼՂՀ ԱԳՆ. Ընտրությունները կարևոր ներդրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում
ԼՂՀ ընտրություններն օրինակ կարող են լինել նաև ՀՀ-ի համար. Ազատ Արշակյան
ԼՂՀ ԱԳՆ. Ընտրությունները կարևոր ներդրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործումԼՂՀ-ն շատ լուրջ է մոտենում ընտրություններին. Ալեքսանդր Իսկանդարյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում