«Համապատասխան հետազոտություններից հետո նոր պետք է ասել այո կամ ոչ». էկոլոգները ալյուրի հարստացման ծրագրի մասին
«Մեր երկիրը կարիք չունի ալյուրը D 9 վիտամինով՝ ֆոլաթթվով հարստացնելու, բոլոր բույսերը, որոնք մենք օգտագործում ենք սննդակարագում, հարուստ են ֆոլաթթվո. սոխ, սխտոր, դդում, ցիտրուսային մրգերը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց էկոլոգիական անվտանգության խորհրդի քարտուղար Դոլորես Ղափանցյանը:
Նա ընդգծեց, որ ալյուրի հարստացման պարագայում խոսքը գնում է արհեստական ֆոլաթթվի մասին, որը առաջացնում է քաղցկեղածին բազմաթիվ հիվանդություններ. «Համաշխարհային ուսումնասիրության տվյալներով արհեստական ֆոլաթթուն յուրացվում է շատ վատ, որովհետեւ այն ֆերմենտը, որը պետք է մասնակցի ֆոլաթթվի յուրացմանը մարդու լյարդում՝ առնետների հետ համեմատած 50 անգամ պակաս և վատ է յուրացվում: Այս իմաստով ֆոլաթթուն անցնում է արյան մեջ և դրանից մեծ ռիսկեր են առաջանում»:
Հանդիպմանը ներկա Ֆիզիոլոգիական ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Նահապետյանն էլ նշեց, որ պետք է կատարել գիտական մեծ հետազոտություններ, իսկ Հայաստանում համապատասխան ինստիտուները դեռևս դա չեն արել.«Համապատասխան հետազոտություններից հետո նոր պետք է ասել այո կամ ոչ, իսկ մինչ դա պետք չէ հարստացնել»:
Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ չհամաձայնվելով բանախոսների հետ օրիակ բերեց այն երկրները, որտեղ օգտագործվում է սսնդի մեջ ֆոլաթթուն .«Օրինակ Ավստրիան 480 մթերք հարստացնում է ֆոլաթթվով: Մենք տասը տարի շարունակ ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը»:
Լրագրողների հարցին, թե երբ են որոշում Հայաստանում ալյուրը հարստացնել ֆոլաթթվով, առողջապահության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց.«Օրենքը դեռ ԱԺ-ում է: Օրենքն ընդունվելու դեպքում հացը անպայման պետք է լինի փաթեթավորմամբ, որի վրա նշված կլինի ֆոլաթթվով հարստացված լինելը, սակայն մարդկանց կառաջարկվի նաև այլընտրանք` 15 տոկոս, որտեղ ալյուրը հարստացված չի լինի D 9 վիտամինով»:
Նախորդող հրապարակումներ՝
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության պատասխանն առողջապահության նախարարին
Նախարարությունը պատրաստվում է բացահայտել ալյուրի հարստացման մասին ընդդիմախոսների ներկայացրած միֆերը
Կոչ` ԱՆ-ին. Ինչո՞ւ եք պարտադրում, ում անհրաժեշտ է, կարող է դեղորայքի տեսքով օգտագործել ֆոլաթթու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան