Արամ Առաջինը մեկնել է ԱՄՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այսօր առավոտյան հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ: Նորին սրբությունը լինելու է Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և այլ շրջաններում, հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հայկական գաղութներ այցելելուց բացի, Նորին Սրբությունը մի շարք միջեկեղեցական և քաղաքական հանդիպումներ է ունենալու:
Հովվապետական այցի առաջին հանգրվանն է Վաշինգտոնը, որտեղ Արամ Առաջինը ներկա է լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում հանդես է գալու ելույթով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վաշինգտոն