Նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին չեն կալանավորի. «ՀԺ»
Վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ:
«Հայկական ժամանակ» աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այնուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը և առողջական վատ վիճակը, ինչպես նաև Ենոքյանին ազատ արձակելու համար 37 պատգամավորների ստորագրությունները, որոնք երեկ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը, ով կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, սպանությունը նախապատրաստելու մեջ, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են ազատազրկման ռեժիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին