Տնտեսություն 00:31 06/05/2015

«Ազատականացնում ենք տնտեսությունը». Մակարյանը՝ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին

«Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լարցումներ կատարելով աշխատանքային էմիգրացիայի խնդիր է կարգավորվում: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում նույնիսկ ուշացած որակեց այդ փոփոխությունները՝ դա որակելով որպես նախկին կառավարության պրոբլեմ:

«Նախկին կառավարությունը պրակտիկ քայլեր քիչ էր անում, այս կառավարությունը պրակտիկ քայլերով արագ-արագ առաջ է գնում, մանավանդ հաշվի առնելով, որ տնտեսության վիճակն այդքան էլ հարմար չի՝ բյուջեի խնդիր կա, աղքատության, եկամուտները պակասելու տենդենց ունեն, արտաքին առևտուրն է զգալի չափով պակասել, մոտ 30 տոկոս նվազել է ներմուծումը, մոտ 21 տոկոս՝ արտահանումը, այսինքն այս հանգամանքներում պետությունը կտրուկ քայլեր է անում, այնպիսի քայլեր, որոնք ամեն ճանապարհով կարող են տնտեսության զարգացման համար հնարավորություններ ստեղծել: Այսպիսով մենք ազատականացնում ենք տնտեսությունը, ճկունություն ենք հաղորդում»,-կարծիք հայտնեց Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է կառավարության կողմից առաջարկված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի» Հայաստանի Հանրապետության օրենքերում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք ՀՀ-ում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

«Առաջ, կներեք շատ կոպիտ եմ ասում, անտեր անիտարական գնում էին աշխատում էին, հետո ընկնում էին հարկադիր աշխատանքի, թրաֆիկինգի մեջ, չէին կարողանում սոցիալական ծրագրերից օգտվել, անհարմար վիճակում էին հայտնվում: Հիմա եթե լինում են պաշտոնապես ձևակերպված, հարկեր են վճարում, մի քիչ պակաս աշխատավարձ է ստանում, բայց նորմալ քաղաքացի է հանդես գալիս, դա էլ իր առավելություններն ունի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, Հայաստանդրսից քիչ աշխատուժ է գալիս, ընդամենը մի քանի տասնյակ մարդ սննդի, տեխնոլոգիաների ոլորտում, «բայց դուք պատկերացրեք այն երկրների վիճակը, որտեղ մեծ աշխատուժ է գնում, ստվեր է լինում, ոչ հավասար մրցակցային պայմաններ»:

«Դեռ երեք տարի առաջ Հայաստանը ԵՄ երկրների հետ վիզաների ստացման համաձայնագրով նման գործառույթներ վերցրեց, այդ թվում որոշ երկրների հետ ստորագրեց աշխատուժի փոխանակման համաձայնագրեր: Ռուսաստանը աշխատանքային էմիգրացիայի առումով պետք է հայտեր ներկայացներ, թե ինչ աշխատուժի պակաս կա երկրում, ինչ աշխատուժ է պետք ներկրել: Ռուսաստանը դա հեշտացրեց»,-ասաց Մակարյանը:

Նրա համոզմամբ, 13 տոկոս եկամտահարկի վճարումը հաշվառման մի ձև կդառնա, երկրորդն էլ մեր պետության բյուջեն որոշակի չափով կլրացվի գումարներով ու հարկերով:

«Բացի այս, դա հարկադիր աշխատանքի ու թրաֆիկինգի դեմ պայքարի միջոց կդառնա, քանի որ այն պաշտոնական ձևակերպում է ստանում ու թփանցիկություն է ապահովում, մյուս կողմից էլ մենք աշխատուժը արտահանում ենք որպես ապրանք, բայց դրա վրա գին չենք դրել, որովհետև մինչև հիմա տեր չենք կանգնում, թե մեր աշխատուժը ո՞ր երկիր է գնում, ինչքա՞ն է գնում»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Միության նախագահը նշեց, կան երկրներ, որ լուրջ գումարներ են աշխատում աշխատուժի արտահանմամբ:

«Օրինակ ֆիլիպիները տնային խնամողների ինստիտուտն է շատ զարգացրել, և նրանք տարբեր երկրներում քաղաքացիների խանամք են ապահովում, դա պաշտոնապես ձևակերպվում է ու արտահանման մի ուղղություն են դարձրել: Մեզ մոտ էլ աշխատուժը զարգացած է շինարարության, առևտրի ոլորտներում»,-ասաց Մակարյանը:

Տնտեսագետի խոսքով, այս օրենքից բխող մեխանիզմների ապահովման համար Հայաստանը պետք է միջպետական փաստաթղթեր ստորագրի այլ երկրների հետ:

«Սա շահագրգռող մոտիվացիոն մեխանիզմ է կազմակերպությունների համար»,-նշեց Մակարյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը եւ կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով:

Մակարյանն ասաց, թե չի շտապում համաձայնվել այդ մտքի հետ:

«Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կարող է նման էֆեկտ առաջացնել, բայց սկզբում՝ դեռ ոչ: Այսպես, եթե կազմակերպությունից աշխատողը հեռանում է, ուրմեն կազմակերպությունը տուժում է, մանավանդ երբ այդ աշխատողին ինքնը նախապատրաստում ու ուսուցանում է: Եթե հնարավորություն է ստեղծվում, որ 13 տոկոս եկամտահարկ վճարելով աշխատուժը մնա իր մոտ, ստացվում է, որ կայունության հնարավորություն է առաջանում»,-ասաց նա:

Նախագծի վերաբերյալ այլ կարծիքներ՝
Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան
Բիշարյան. Կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ մարդիկ գնան այլ երկիր աշխատելու. Մանրամասները՝ տեսանյութում
«Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի». Բագրատյան
Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են. Կարեն Ճշմարիտյան
«Գնացեք մի օրենք էլ մարմնավաճառների համար բերեք». Արամ Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}