Պարագվայում հրաժարվել են 10-ամյա աղջկան աբորտ անել
Պարագվայի առողջապահության նախարարությունը արգելել է տասը տարեկան հղի աղջկան աբորտ անել: Նա բռնբարության զոհ է, հղիությունը ընդհատելու խնդրանքով բժիշկներին դիմել է տուժածի մայրը. գրում է «Լենտա.ռու»-ն:
Այդ երկրի առողջապահության նախարար Անտոնիո Բարրիոսը նշել է, որ աղջնակը գտնվում է հղիության վեցերորդ ամսում, նրա հետ աշխատում են բժիշկներն ու հոգեբաները:
«Նրա առողջությանը վտանգ սպառնացող ոչ մի նշան չկա: Ամեն դեպքում մենք հակված չենք թույլատրել՝ ընդհատելու նրա հղիությունը»,-ասել է նախարարը:
Իշխանության ներկայացուցիչները նաև հայտարարել են, եթե նույնիսկ երկրում աբորտները թույլատրվեին, իրենք վիրահատություն չէին անի, քանի որ տասնամյա աղջիկը գտնվում է հղիության վերջին փուլում:
Տեղացի իրավապաշտպաններն էլ հայտարարել են, որ իշխանությունների որոշումը վտանգի տակ է դնում աղջկա կյանքը:
Ըստ աղբյուրի, երեխային բռնաբարել է 42-ամյա խորթ հայրը: Բժիշկները հղիության մասին իմացել են միայն 20 շաբաթականից հետո, երբ երեխային հիվանդանոց են տեղափոխել փորի ցավերի գանգատով: Դրանից հետո մայրը կալանքի տակ է վերցվել, նա մեղադրվում է ծնողական պարտականությունները չկատարելու համար: Աղջկա խորթ հայրը փախուստի մեջ է, դատախազությունը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Պարագվայում հղիության ընդհատումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ մոր առողջությանը վտանգ է սպառնում: Մյուս բոլոր դեպքերում աբորտը դիտարկվում է որպես հանցագործություն: Պարագվայում ամեն տարի ծնվում է երկու երեխա, որոնց մայրերը լինում են 10-14 տարեկան: Վաղահաս տարիքում հղիության ցուցանիշով Պարագվայը Լատինական Ամերիկայում առաջատար է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում