Սերժ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի համանախագահին (տեսանյութ)
ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին ամերիկացի դիվանգետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք այս երեկո կարողացանք խոսել ԼՂ խաղաղության մասին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Ավելի վաղ երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնել էին, որ Վաշինգտոնում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:
Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:
Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան