Գևորգ Եղիազարյանի վիճակը կայունանալուն պես կմեկնեն Գերմանիա
Թշնամու գնդակից ողնուղեղի ծանր վնասվածք ստանալուց հետո անկողնուն գամված Գևորգ Եղիազարյանի ընտանիքն այսօր կառավարության անդամների կողմից ստացել է նրա բուժման համար պակասող գումարը:
Panorama.am-ի հետ զրույցում Նաիրա Գալստյանն ասաց, որ այս պահին Գևորգը դեղորայքային բուժման կուրս է անցնում, այն կտևի մինչև ամսվա վերջ:
«Այս ամիս հաստատ չենք կարող բուժման մեկնել: Երբ բժիշկը նորից կզննի, թռիչքի թույլտվություն կտա, կգնանք: Դիմել ենք առողջապահության նախարարություն, մեզ բժւշկ են տրամադրել՝ Հայկ Անտոնյանը, նա արտերկրում էլ մեզ հետ կլինի»,-ասաց Գևորգի մայրը:
Նրա խոսքով, իրենք վերջնական որոշում են կայացրել. Գևորգը բուժում կստանա Գերմանիայում, արդեն ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները:
«Այնտեղ բոլորը հարցերը լուծված են, մնում է Գորգի վիճակը կայունանա, որ կարողանանք ճանապարհ գնալ: Հիմա Գևորգը տանն է: Ոչինչ, լավ է զգում, դե որ անընդհատ գամված է անկողնուն, էդ տարիքում, երիտասարդ ու այդքան ժամանակ անկողնում»,-ասաց մայրը:
Նշենք, որ չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքի պատճառով Գևորգը հրաշքով է փրկվել և մինչ օրս գամված է անկողնուն: Լիովին վերականգնվելու համար Գևորգին անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար:
Գևորգի բուժումը դրսում իրականացնելու համար դրամահավաք էր սկսել: Գործադիր մարմնի վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դրամահավաքին միանում են նաև ինքն ու կառավարության մյուս անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան