Վարդան Դևրիկյանը միաձայն ընտրվել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել են Վարդան Դևրիկյանին: ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշել է նար ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ավետիք Իսահակյանին նշանակել ինստիտուտի տնօրենի խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Վարդան Դեևրիկյանը ծնվել է 1964թ-ի մայիսի 18-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է:
Որպես գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը 1989 թ-ից աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. զուգահեռ աշխատել է որպես Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009թ-ից առ այսօր` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ:
Վարդան Դևրիկյանը 27 մենագրության, 24 գիտական հոդվածի հեղինակ է:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20» , «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գրականության ինստիտուտն արդեն ընտրել էր իր կողմից առաջադրվող թեկնածուին: 49 հոգուց 33-ը կողմ էր եղել Վարդան Դևրիկյանի թեկնածությանը, 11-ը մյուս թեկնածուի (ում անունը Վ. Դևրիկյանը չէր ցանկացել նշել), 5 ձայն էլ անվավեր է ճանաչվել:
Նախորդող հրապարակում՝
Գրականության ինստիտուտի աշխատակիցները տնօրենի պաշտոնում առաջադրում են Վարդան Դևրիկյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա