Բաշար Ասադը Նահատակների օրվան նվիրված ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Մայիսի 6-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ և Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով և անուններով:
«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,-ասել է Սիրիայի նախագահը:
Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6-ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում և Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ: Ամեն տարի նույն օրը Սիրիայում և Լիբանանում նշվում է Նահատակների օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան