Բեքարյան. Բոլոր քաղաքական ուժերը նշում են, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն աչքի ընկան բավականին բազմազանությամբ ու մրցակցային ձևաչափով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով ընտրություններին մասանակից յոթ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, Կ. Բեքարյանն ուրախությամբ արձանագրեց. «Բոլորի մոտ հստակ նշված է, որ ԼՂՀ-ն միանշանակ ողջ ծավալով պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Այսինքն սա դիտվում է որպես ամենամեծ գերակայություն և առկա է առանց բացառության բոլորի մոտ»:
Նրա խոսքով, ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը ևս առկա է բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում՝ «վեցի մոտ ուղղակի ձևակերպմամբ, մեկի մոտ՝ կարելի է ասել այդ ձևակերպումը բերում է դրան»:
«Մենք տեսնում ենք, որ ԼՂ Հանրապետության քաղաքական ուժերը, ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ ունեցած տարաձայնություններով հանդերձ, բավականին նմանատիպ մոտեցում ունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչը կարծում եմ առավել քան բնական է ու օբյեկտիվ՝ հաշվի առնելով ԼՂ կոնֆլիկտի լուծված չլինելը»,-ասաց քաղաքագետը:
Բեքարյանն ընդգծեց, ԼՂՀ հասարակությանը, ընդդիմությանը, իշխանությանը, քաղաքական ուժերին հաջողվել է ստեղծել իրենց ուրույն կառույցները, որոնք հաստատում են պետականության կայացվածությունը:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում