«Խաղաղության իմ երազանքը»`gեղանկարների ցուցահանդես Ատլանտա քաղաքում
Նոյեմբերին, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում կկայանա երիտասարդ նկարիչների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը` 2015 թ. Նոբելյան մրցանակակիրների գագաթաժողովի համար:
Գեղանկարների ցուցահանդեսը կկրի «Խաղաղության իմ երազանքը» խորագիրը, որի միջոցով կազմակերպիչները ցանկանում են ոգևորել ապագա մրցանակակիրներին:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հեղինակների մասնակցությունը ցուցահանդեսին նախատեսված չէ, ներկայացված գեղանկարները և ուղերձը` ոչ ենթակա վերադարձման:
Ցուցահանդեսը կազմակերպել է «Միդոուզ ինտերնեշընըլ» ընկերությունն` իր ամերիկյան գործընկերների հետ:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորագրել հրավերի մեջ ներկայացված «Խաղաղության ուղերձը» (ցուցադրվելու է գեղանկարի հետ) և գեղանկարների հետ, մինչև ս. թ. հուլիսի 15-ը, ներկայացնել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ «Միդոուզ» ՀԿ:
Հնարավոր մասնակցության մասին կարելի է տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը: