«Վերևն Աստված կա». Գոհար Ենոքյանը ազատության մեջ հարցազրույց է տվել
«Ինչպես կզգա անմեղ մարդը, որ ընկնի սենց տեղ ոչ նորմալ մարդկանց պատճառով», -այսօր ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը՝ պատասխանելով իր որպիսության մասին հարցին:
Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնել են իրեն և ովքեր «չէին կասկածում իմ մաքրության մեջ»:
Իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին Ենոքյանն ասաց. «Ժամանակը կգա, դա էլ կպարզվի: Վերևն Աստված կա, անմեղ մարդուն, ինչքան էլ ուզեն ստորացնեն, չի ստացվի: Մաքուր մարդը, մնում է մաքուր: Ժամանակի հարց է»:
Նա հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ինքը չի ընդունում:
«Այդ ամենի նպատակն այն է, որ ուզում են խլել իմ ձեռքից իմ հիմնարկը», -հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:
Գոհար Ենոքյանի հետ միասին ձերբակալված անձանց պահման վայրից դուրս եկան նրա կուսակից ընկերները՝ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը:
Գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հաշվի առնելով Գոհար Ենոքյանի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ աղբյուրի, Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Նախորդող հրապարակում՝
Գրեթե վստահ եմ, որ Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի. Զոհրաբյանը հանդիպել է Կոստանյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները